Մանվելյան թարգմանչական գրասենյակ

Գևորգ Մանվելյան. դիպլոմավորված թարգմանիչ, բանավոր և գրավոր խոսքի դատական և երդվյալ թարգմանիչ, հոլանդերենից հայերեն, թուրքերեն և հակառակը։


Նիրերքանդների Թարգմանիչների Միության (NGTV) և Դատական Թարգմանիչների Ինսւրիւրոււրի (SIGV) անդամ:

Մշտական գրանցված է Թարգմանիչների Որակավորման Մատյանում:

Մանվելյան թարգմանչական գրասենյակը գործում է դինամիկ և արդյունավետ, անհրաժեշտության դեպքում՝ 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր թարգմանությունները կատարվում են ամենայն ճշգրտությամբ և բարեխղճորեն։

Մեծածավալ աշխատանքն թարգմանությունների դեպքում գրասենյակը համագործակցում է բացառապես որակավորված և պաշտոնապես գրանցված թարգմանիչների, ինչպես նաև Հայաստանի թարգմանիչների հետ և ապահովում ծառայության բարձր որակ։

Պր. Գ. Մանվելյանը իր մասնագիտական գործունեությամբ զբաղվում է 1977 թվից ի վեր և, շնորհիվ աշխատանքային մեծ փորձի, կարող է առարկայորեն և անկողմնապահ կերպով փոխադրել Ձեր արտահայտած խոսքերն ու մտքերը վերոհիշյալ լեզուներով։

Ներկայիս աշխարհում, որտեղ հաղորդակցությունը կարևորագույն դեր է խաղում, լավ թարգմանչի օգնությունն անհրաժեշտություն է։

Պայմանավորվածություն ձեռք բերելու կամ Ձեր առաջարկություններն անելու համար պարզապես զանգահարեք կամ ուղարկեք էլ. նամակ։